Հպարտություն է լինել 1-ին հայը, ով ներկայացրել է մեր երկիրը այդ փառատոնում. 16-ամյա դաշնակահար

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 12:25 27-03-2025
Երեկ՝ մարտի 26-ին, Oragir.News-ն այցելեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, որտեղ տեղի ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024 թ. կրթաթոշակառուների գալա-համերգը։

Բեմ դուրս եկած պատանի երաժիշտները ներկայացրին իրենց տաղանդն ու վարպետությունը։ Նրանց թվում էր նաև 16-ամյա դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, ով վերջերս ներկայացրել էր Հայաստանը միջազգային Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնում։

Oragir.News-ը զրուցեց երիտասարդ երաժշտի հետ։ Էդուարդը պատմեց երաժշտության հանդեպ իր մեծ սիրո, անցած ճանապարհի և Berliner Klavierfesttage փառատոնին իր մասնակցության մասին։ Նա ընդգծեց, որ իր համար մեծ հպարտություն է այդ հեղինակավոր մրցույթի առաջին հայ մասնակիցը լինելը։

«Երաժշտությամբ զբաղվում եմ 4 տարեկանից, նույնիսկ օրս չեմ պատկերացնում առանց երաժշտության, էլ չեմ խոսում կյանքիս մասին։ Առաջին հաջողությունս գրանցել եմ 10 տարեկանում՝ Փարիզի միջազգային մրցույթում, որտեղ զբաղեցրել եմ 2-րդ տեղը»,- նշեց նա։

Համերգին ելույթ ունեցան նաև Համլետ Էմինյանը, Ինգա Հովհաննիսյանը, Մարի Դանիելյանը և այլք։

Մանրամասները՝ տեսանյութում։