Արցունքներ, ժպիտ, հպարտություն․ Սևանը բանակ է ճանապարհում հայրենիքի պաշտպաններին

Ներքին 8 ամիս առաջ - 13:36 25-07-2024
Հուլիսի 25-ին զինվորական ծառայության ճանապարհվեց Սևան համայնքի նորակոչիկների հերթական խումբը։ Աշխույժ ու մարդաշատ էր Սևանի զինկոմիսարիատի վարչական շենքի հարակից տարածքը: Սևանցիները՝ մեծ ու փոքր, Հայոց բանակ էին ճանապարհում իրենց որդիներին, որոնք ժամեր անց համալրելու են ՀՀ զինված ուժերի շարքերը:

Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, «բարի ճանապարհ»-ի խոսքերին: Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը:

Նորակոչիկները նշեցին՝ բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։

Նրանց գլխավոր խոստումը պատվով ծառայելն է, իսկ հարազատների միակ խորհուրդն ու խնդրանքը՝ հայրենիքին պարտքը տալուց հետո ողջ և առողջ վերադառնալը, մաղթանքը՝ բարի և անփորձանք ծառայություն։

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման Սևանի բաժնմունքում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից և հարակից բնակավայրերից էին:

Զինկոմիսարիատում նրանք անցան բժշկական զննություն, իրականացվեցին վերջին փաստաթղթային գործողությունները: Հարազատներին, ընկերներին հրաժեշտ տալլուց հետո, ծափահարությունների ներքո նրանց ճանապարհեցին ծառայության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ֆոտոշարք