Ռուսաստանում պահանջում են դադարեցնել թուրքական սերիալների հեռարձակումը․ Gazeta
copy image url

Ռուսաստանում պահանջում են դադարեցնել թուրքական սերիալների հեռարձակումը․ Gazeta

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 12:35 21-03-2025
«Ռուսաստանի վետերաններ» հասարակական կազմակերպությունը պահանջում է, որ թուրքական սերիալների հեռարձակումը դադարեցվի։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Նրանք կարծում են, որ այդ սերիալներում տղամարդիկ ներկայացվում են իդեալական կերպարով, ինչի պատճառով ռուս կանայք կորցնում են հետաքրքրությունը ռուս տղամարդկանց նկատմամբ։

Կազմակերպության անդամները նաև ասում են, որ ռուսական սերիալներում տղամարդիկ հիմնականում ներկայացված են որպես ալկոհոլիկներ և անհաջողակներ, իսկ կանայք՝ ուժեղ և անկախ կերպարներ, ովքեր սպասում են իրենց օտարերկրացի իդեալական տղամարդուն։