Գիտնականները պարզել են, որ նախկին զուգընկերոջը ամբողջովին մոռանալու համար մարդուն միջինում պետք է մինչև 8 տարի։ Այս մասին գրում է Redit-ը։
Միջինում 4 տարի պետք է, որպեսզի հին զգացմունքները կիսով չափ անցնեն, իսկ լիարժեք մոռացման համար՝ մինչև 8 տարի։ Տարիքը կամ սեռը կապ չունեն։
Եթե զույգն ունեցել է երեխաներ, դա սկզբում ուժեղացնում է կապը, բայց հետո զգացմունքները ավելի արագ մարում են, քան առանց երեխաների զույգերի մոտ։ Որոշ մարդիկ էլ երբեք ամբողջությամբ չեն ազատվում այդ հին հիշողություններից։
Գիտնականները խորհուրդ են տալիս չպահել որևէ շփումը նախկին զուգընկերոջ հետ, անմիջապես նոր հարաբերություններ չսկսել՝ հինը մոռանալու համար, դա չի օգնում։