ՌԴ-ում տաճարի վանահորը դատում են սպանության համար
copy image url

ՌԴ-ում տաճարի վանահորը դատում են սպանության համար

Ավելին 1 ամիս առաջ - 22:43 12-03-2025
Դատախազությունը քրեական գործ է հարուցել Չելյաբինսկի մարզի Գուբերնսկոյե գյուղի տաճարի վանահոր դեմ, որը մեղադրվում է համագյուղացու սպանության մեջ, որին նա դանակի առնվազն 15 հարված է հասցրել, չորեքշաբթի հայտնել է շրջանի դատախազության մամուլի կենտրոնը։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դատախազության տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերին մեղադրյալն իր տանը համագյուղացու հետ ոգելից խմիչք է խմել։ Անձնական թշնամանքի վրա հիմնված կոնֆլիկտի ժամանակ մեղադրյալը սեղանից վերցրել է դանակը և առնվազն 15 անգամ հարվածել տղամարդուն, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։

Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ կանխամտածված հանցագործություն (սպանություն) կատարելու մեջ, ասվում է հաղորդագրության մեջ։