Բաքվում դատում են Վիգեն Էուլջեքյանին
copy image url

Բաքվում դատում են Վիգեն Էուլջեքյանին

Ներքին 3 տարի առաջ - 11:26 08-06-2021

2020-ի նոյեմբերի 10-ին Շուշիի մոտակայքում ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին դատում են Բաքվում: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջին նիստը տեղի կունենա այսօր Բաքվի ռազմական դատարանում։

Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանը (ծնվ. 1979 թ.) մեղադրվում է որպես վարձկան ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այսպիսի մեղադրանքի համար հիմք է հանդիսացել գերեվարվածի քաղաքացիությունը:

Նշենք, որ ոչ միայն Էուլջեքյանը, այլ նաև հայկական Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ պատերազմի օրերին կամավորագրվել էին և մեկնել ռազմաճակատ՝ հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները դատական ​​գործեր են հարուցել մի քանի տասնյակ գերեվարված հայերի նկատմամբ։

Ձեզ գուցե հետաքրքրի