Փարիզում հայտնաբերել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից մնացած ռումբ, որի պատճառով երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ռումբը հայտնաբերվել է Սեն-Դենի շրջանում՝ Gare du Nord երկաթուղային կայարանի մոտ, որը Եվրոպայի ամենածանրաբեռնված կայարանն է։
Eurostar ընկերությունը չեղարկել է Ֆրանսիայի, Բրիտանիայի և Բելգիայի միջև ընթացող արագընթաց գնացքների ուղևորությունները։