Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ և այժմ կալանքի մեջ գտնվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սոցցանցյան գրառմամբ դիմել է Գերմանիայի նորընտիր կառավարությանը: Հայտնում է ermenihaber.am-ը:
Իմամօղլուն կոչ է արել գերմանական կառավարությանն իրեն ձերբակալելու համար վետո դնել եվրոպական «Eurofighter» կործանիչները Թուրքիային վաճառելու որոշման վրա:
«Խնդրում եմ ետ վերցրեք ձեր այդ որոշումը»,- գրել է թուրք ընդդիմադիրը: