Ըստ էության․ Չեմ պատրաստվում ձեռքս դնել քաղաքացու ձեռքին ու ասել՝ «գումար մի՛ տուր»

Ըստ էության 2 ամիս առաջ - 19:30 12-02-2025
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանին։

Նրա հետ խոսել ենք խմբակցության ներկայացրած տրանսպորտի 1 ուղևորության համար 100 դրամ պահպանելու, 12-օրյա բոյկոտի արդյունքների, 150 դրամ վճարողների, ավտոբուսներում թաղապետարանների և պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների կողմից թանկացումները ողջունելու, ընդդիմության չմիավորվելու, Հայկ Մարությանի հետ ավտոբուսներում բոյկոտ չիրականացնելու և այլ հարցերի մասին։

Խոսելով «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագծի մասին, որով առաջարկվում էր 1 ուղևորության համար պահպանել 100 դրամ, որը սակայն մերժվեց քաղաքային իշխանության մասին, Հայկ Գրիգորյանը նկատեց․ Ակնհայտ էր, որ այդ նախագիծը չի ընդունվի»,- ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ ֆինանսական առումով կոլապս չի լինի այս տվյալներով։ «Բոյկոտողներն ասում են, որ կոլապս կլինի ֆինանսական առումով։ 50 տոկոսի բոյկոտը դա 50 տոկոս եկամուտների պակաս չի բերում»,- նշեց նա։ Գրիգորյանը պնդեց՝ իրենք մարդկանց բոյկոտ անելու կոչ են արել։

«Չեմ պատրաստվում գնալ, ձեռքս դնել քաղաքացու ձեռքին ու ասել՝ «գումար մի՛ տուր»»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։