Ըստ էության․ Երևանում Իրաքից եկած փոշու ամպ չկա, կա գաջի գործարան, շեբենի հանքեր

Ըստ էության 1 շաբաթ առաջ - 19:00 11-04-2025
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանին։

Նրա հետ խոսել ենք մայրաքաղաքում օդի աղտոտվածության, դրա ֆոնին լայնամասշտաբ ծառահատումների, դրանց մասին չբարձրաձայնելու, Իրաքից փոշու ամպի ներթափանցման քաղաքային իշխանության պատճառաբանության, Գյումրիում թափառող շների ստերջացման աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանից գումար տրամադրելու, անձրևներից հետո հեղեղումների և մի շարք այլ հարցերի մասին։

Խոսելով այն մասին, որ քաղաքային իշխանությունը նշում է, թե Երևանի օդում փոշին շատ է, քանի որ Իրաքից փոշու ամպ է ներթափանցել Երևան, Մնացականյանը շեշտեց․ «Երևանում Իրաքից եկած փոշու ամպ չկա, Էրեբունիում կա գաջի գործարան, շեբենի հանքեր»,- ասաց նա։

Մնացականյանի խոսքով՝ կոմունալ ծառայությունը շատ կարևոր ու առաջնային գործառույթ ունի, սակայն չի գործում։ «Կոմունալը քաղաքապետարանի ողնաշարն է, որը չի գործում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։