Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։
Նրա հետ խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի շուրջ բանակացությունների ավարտի ֆոնին՝ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման Ադրբեջանի մեղադրանքների, երկրերդ և երրորդ նախագահների թիմակիցների միջև լարվածության, Գյումրիում ընդդիմադիրների կոալիցիա կազմելու հնարավորության, Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք առաջադրվելու և մի շարք այլ հարցերի շուրջ։
Աբրահամյանը չի բացառում, որ այս պահին Ադրբեջանը ճնշումները մեծացնում է, առաջին հերթին՝ մտքում ունենալով «միջանցքի» հետ կապված զիջումներ կորզելու և իր համար ցանկալի ճանապարհ ստանալու հանգամանքը։
«Մյուս կողմից Ադրբեջանը թեև խոսում է բանակցային գործընթացների ավարտի մասին, բայց զուգահեռ այլ նախապայմաններ է առաջ բերում «միջանցքի» հետ կապված դրույթն արդեն ասացի, հաջորդը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, Հայաստանի ապառազմականացմանը, այսինքն՝ Հայաստանը ամբողջական զինաթափելուն, դա ենթադրում է ԶՈւ կրճատում, դա ենթադրում է սպառազինության կրճատում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։