«Նա կատարյալ ֆուտբոլիստ է, իսկական գազան». Մեսսի
copy image url

«Նա կատարյալ ֆուտբոլիստ է, իսկական գազան». Մեսսի

Սպորտ 2 տարի առաջ - 16:10 26-09-2022
Լիոնել Մեսսին իր թիմակից Կիլիան Մբապեին համարում է մերօրյա ֆուտբոլի լավագույններից մեկը։

Արգենտինացին բարձր է գնահատել ֆրանսիացի հարձակվողի խաղը.

«Մբապեն այլ ֆուտբոլիստ է, նա իսկական գազան է։ Կիլիանը շատ արագ է նաև շատ գոլեր է խփում։ Մբապեն կատարյալ ֆուտբոլիստ է, տարիներ շարունակ նա ապացուցում է դա։ Անխոս, առաջիկայում նա շարունակելու է լինել լավագույնների թվում»,- ասել է Մեսսին «TUDN»-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ի գույներն է պաշտպանում 2018 թվականից, իսկ Մեսսին փարիզյան ակումբ է տեղափոխվել նախորդ տարի։