Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավասար արժանահավատությամբ է վերաբերվում կորոնավիրուսի ծագման երկու տեսություններին՝ բնական և Չինաստանի վիրուսաբանական լաբորատորիայից արտահոսքի: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին:
Կորոնավիրուսի բնական ծագման վերաբերյալ տեսությունը սատարում է ամերիկացի հետազոտողների մեծ մասը, սակայն Բայդենի վարչակազմը իսկապես դիտարկում է վիրուսի ծագման վարկածը Չինաստանի Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից:
Կորոնավիրուսի բնական ծագման հիմնական փաստարկը համարում են կենդանիներից մարդկանց փոխանցման հնարավորությունը և հակառակը: Կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածը պնդում են Միացյալ Նահանգների հետախուզական համայնքի ներկայացուցիչները՝ հրապարակայնորեն չնշելով կոնկրետ փաստեր: