Թրամփը պատրաստ է ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս. CNN
copy image url

Թրամփը պատրաստ է ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս. CNN

Արտաքին Մամուլ 13 ժամ առաջ - 10:02 19-04-2025
Թրամփի վարչակազմը պատրաստ է ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք: Սա համարվում է առաջարկի մի մաս, որը նպատակ ունի օգնել դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը։ Ըստ CNN–ի՝ այս մասին հայտնել է անանուն մի պաշտոնյա:

Ըստ պաշտոնյայի՝ առաջարկը նաև ներառում է հրադադարի հաստատում:

Այդ առաջարկները ներկայացվել են եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաներին, ովքեր երեկ հանդիպել են Փարիզում։

Դա նաև հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ԱՄՆ-ն նախատեսում է հաջորդ շաբաթ Լոնդոնում այդ հարցերով աշխատել Եվրոպայի և Ուկրաինայի հետ։

Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը ծրագրում է ևս մեկ հանդիպում Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ռուս պաշտոնյաների միջև՝ Մոսկվայի հետ համաձայնեցնելու համար: