Պայքարել եմ նախկինների դեմ, որոնց հիմա երանի եմ տալիս․ տնտեսվարողները բողոքում են՝ բիզնեսը փակման եզրին է
copy image url

Պայքարել եմ նախկինների դեմ, որոնց հիմա երանի եմ տալիս․ տնտեսվարողները բողոքում են՝ բիզնեսը փակման եզրին է

Ներքին 2 ամիս առաջ - 12:39 23-01-2025
Փաշինյանի կառավարության ընդունած օրենքների պայմաններում փոքր և միջին բիզնեսը մի կերպ է գոյատևում, փակման եզրին է, ահազանգում են կառավարության շենքի մոտ շրջանառության հարկի բարձրացման դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողները։

«Պարոն Փաշինյանը երբ ասում է, որ աղքատությունը մեր գլխում է, մի կողմից համաձայն եմ իր հետ։ Եթե աղքատությունը մեր գլխում չլիներ, մենք միամտաբար չէինք ընտրի իրեն։ Հավատացել եմ, որ գալիս է մարդ, ով սիրում է իր հայրենիքը, հելել եմ պայքարել եմ նախկինների դեմ, որոնց հիմա երանի եմ տալիս։ Խոսքս ուղղում եմ ՄԻՊ-ին, կառավարությունում ոչ ոք իրավունք չունի մտնի բանկային համակարգ և ստուգի իմ անձնական տվյալները։ Սխալմամբ ընտրել ենք Փաշինյանին, հիմա մտնում է բոլորիս կյանք, ընտանիք։ Գնում ենք սոցիալաի՞զմ, թե՞ Հյուսիսային Կորեա»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Տնտեսվարողները նշում են՝ սխլավել են, որ ընտրել են Փաշինյանին և ՔՊ-ին։