Տավուշի մարզի Պտղավանում տարիներ շարունակ գործող շուկան դատարկ է։
Տասնյակ ընտանիքներ սոցիալական խնդիրները լուծում էին առևտրի միջոցով։
Ստացվում է, որ հարևան Վրաստանից հիմնականում միրգ-բանջարեղեն տեղափոխող ու վաճառող առևտրականները այլևս գործազուրկ են։
Նախորդ տարվա ամռանը ընդունված մաքսային նոր օրենքը, ասում են, պտղավանցիներին զրկել է հացից․ հիմա արդեն առանց հավելյալ մաքսատուրքի՝ կարող են տեղափոխել 10 կիլոգրամ, նախկին 25 կիլոգրամի փոխարեն։
Բացի դրանից՝ մաքսատան հետ մշտապես խնդիրներ են առաջանում ։
Ըստ համեստ հաշվարկների՝ Պտղավանում 20-25 ընտանիք օրվա հացի խնդիրը լուծում էր հենց առևտրի միջոցով։