Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
copy image url

Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան

Արտաքին 3 ամիս առաջ - 23:01 10-01-2025
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը փետրվարի երրորդ շաբաթվա ընթացքում կայցելի Ադրբեջան և Ուզբեկստան։ Այս մասին հայտնում է The News International-ը։ Սա Շարիֆի երրորդ այցն է Ադրբեջան՝ յոթ ամսվա ընթացքում։ Փոխանցում է Tert.am-ը։

Փետրվարյան այցը տեղի կունենա Ալիևի հրավերով, ով Պակիստան էր այցելել անցյալ տարի։

Ինչպես փոխանցում է լրատվականը, Պակիստանը մի շարք համաձայնագրեր կկնքի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համար։

Ամենից շատ դիտված