Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում է
copy image url

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում է

Արտաքին 9 ժամ առաջ - 11:32 27-04-2025
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ Քաշմիրի շրջանում, երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում է, հաղորդում է AFP-ն։

Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին անդրսահմանային ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ մեծամասամբ մուսուլման բնակչությամբ Քաշմիրում վերջին քառորդ դարի ընթացքում խաղաղ բնակչության վրա ամենասարսափելի հարձակումն իրականացնելուց հետո։

Իսլամաբադը հերքել է իր մասնակցությունը՝ Պակիստանին հարձակմանը կապելու փորձերը անվանելով «անհիմն» և խոստանալով արձագանքել Հնդկաստանի ցանկացած գործողության։