Oragir.News-ը այսօր հյուրընկալել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգոյանին։
«Արդի» հաղորդաշարի շրջանակներում արտիսի հետ զրուցել ենք թատրոնի վրա պատերազմի ազդեցության, ռեժիսորի վերջին բեմադրությունների, հայկական սերիալների, «Գոյ» թատրոնի, Թատերական ինստիտուտի խնդիրների և այլ հետաքրքիր թեմաների մասին։
Նարինե Գրիգորյանը պատմում է, որ պատերազմի մասին արդեն 3 ներկայացում է հասցրել բերմադրել։
«Ես՝ որպես պատերազմ տեսած մարդ, միշտ մտածել եմ, որ պատերազմի մասին պետք է վավերագրի աչքերով խոսել»,-նկատեց նա։
Նարինե Գրիգորյանի կարծիքով՝ պատերազմից հետո հայկական սերիալների որակը պետք է բարելավվեր, սակայն եղավ հակառակը։
«Ես մտածում էի, որ պատերազմը մեզ կսթափեցնի։ Ես թշնամին եմ մեր սերիալների»,-ասաց մեր զրուցակիցը։
Գեղարվեստական ղեկավարը մեզ հետ զրույցում նաև պատմեց, որ այսօր ունենք բավականին թատերասեր հասարակություն։
Մանրամասները՝ տեսանյութում։