SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Աշոտ Արսենյանը և հայտնել, որ Նազարբեկյան թաղամասում գտնվող ձայնագրման ստուդիայից խոշոր չափի գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ գողությունը տեղի է ունեցել Նազարբեկյան թաղամասի 6/4 հասցեում գտնվող ձայնագրման ստուդիայից և Ա. Արսենյանը ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են ստուդիայի դուռը և այնտեղից գողացել տարբեր տեսակի երաժշտական տեխնիկա:
Տեղում Ա. Արսենյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի վնաս։
Դեպքի փաստով, «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով, քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ռեփեր Աշոտ Արսենյանը, ով հանրությանն առավել հայտնի է Ֆեկա անունով, իր տիկտոկյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ պատմելով, որ թալանել են իր ստուդիան։
Oragir.News-ը դեպքից հետո զրուցել էր Ֆեկայի հետ՝ նրան օգնելու և աջակցելու նպատակով, սակայն վերջինս ասել էր, որ իր տեսանյութում արդեն մանրամասներ է հայտնել։
Օրեր անց ռեփերը
կապ էր հաստատել Oragir.News-
ի խմբագրություն, ասել, որ կայքից հեռացնենք իր էջից վերցրած տեսանյութը, սպառնացել էր, վիրավորել լրագրողին և հայհոյել՝ցույց տալով իր մակարդակը։
Արձանագրենք նաև, որ Ֆեկայի տիկտոկյան էջում հրապարակված տեսանյութը հրապարակել են նաև այլ լրատվամիջոցներ, սակայն, զարմանալիորեն, ռեփերն այն հեռացնելու պահանջ ներկայացրել է միայն
Oragir.News-ին, քանի որ մյուս լրատվամիջոցներում տեսանյութը շարունակում է հասանելի մնա։
Ամենայն հավանականությամբ, ռեփեր Ֆեկայի ստուդիան իսկապես թալանել են, քանի որ դիմել է ոստիկանություն։