Արագածոտնի մարզում «Hyundai Elantra»-ն բախվել է հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում «Hyundai Elantra»-ն բախվել է հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 16:54 26-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարագծոտնի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Վրեժ Մ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում Թալինի վարչական շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու քարերին և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի վայրում գտնվող լճակում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն :

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: