Արագածոտնի մարզում BMW X5-ի վարորդը վարելիս քնել է և բախվել քարերին, հողաթմբերին․ shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում BMW X5-ի վարորդը վարելիս քնել է և բախվել քարերին, հողաթմբերին․ shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 20:41 18-06-2024
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և մոտ 150 մետր առաջ ընթանալով բախվել քարերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների, որը պարեկներին հայտնել է վարորդը, վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելիս քնելը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում