Արարատի մարզում նախկին քննիչը Hyundai Elantra-ով գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա զոհ. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում նախկին քննիչը Hyundai Elantra-ով գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա զոհ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 18:05 08-04-2024
Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Հայկազ Ենոքյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Հայկազ Ենոքյանը տեղում մահացել է։

Նրան մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածը երկար տարիներ աշխատել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում և համարվում էր իր գործի գիտակ, օժտված էր մարդկային բարձ հատկանիշներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: