Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 21:29 18-07-2024
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Ստեփան Խ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 31 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 34-ամյա Շ․ Ղ․-ն և 54-ամյա Կ․ Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։