Վայոց ձորի մարզում բախվել են «ՎԱԶ 21310» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 վիրավոր. shamshyan.com
copy image url

Վայոց ձորի մարզում բախվել են «ՎԱԶ 21310» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 վիրավոր. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 19:22 19-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158.5 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Վահագն Հ.-ի վարած «ՎԱԶ 21310» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Արտուշ Բ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բուժմիավորում:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Վիրավորներից 2-ը «Վայք» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: