Արարատի մարզում բախվել են «Chevrolet Malibu», «ՎԱԶ 2106» ու «ԳԱԶ 3110» ավտոմեքենաները. կա 1 զոհ. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են «Chevrolet Malibu», «ՎԱԶ 2106» ու «ԳԱԶ 3110» ավտոմեքենաները. կա 1 զոհ. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 11:43 06-08-2024
Այսօր՝ օգոստոսի 6-ին, մահվան ելքով ատովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Chevrolet Malibu», «ԳԱԶ 3110» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն այս պահին նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Բախման հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: