Արմավիրի մարզում բախվել են ՎԱԶ 2107-ն ու ՎԱԶ 2106-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում բախվել են ՎԱԶ 2107-ն ու ՎԱԶ 2106-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:35 11-04-2024
Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Վարազդատ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 68-ամյա Ավետիկ Գևորգյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 06-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Արմեն Շամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Ա․ Գևորգյանը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում