Հույս ունեմ, որ Ղարաբաղում խնդիրը կտեղափոխվի խաղաղ հուն. Պուտին
copy image url

Հույս ունեմ, որ Ղարաբաղում խնդիրը կտեղափոխվի խաղաղ հուն. Պուտին

Արտաքին 1 տարի առաջ - 15:20 20-09-2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը կկարողանան տեղափոխել խաղաղ հուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը նա նշել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2 000 խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են։ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի եւ Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի եւ այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

«Մեր խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ։ Անում են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը»,- նշել է ՌԴ նախագահը։