Աղբակույտեր, գետակի կեղտոտ հուն. խայտառակ պատկեր՝ քաղաքի կենտրոնում
copy image url

Աղբակույտեր, գետակի կեղտոտ հուն. խայտառակ պատկեր՝ քաղաքի կենտրոնում

Ներքին 1 ամիս առաջ - 20:07 11-03-2025
Լրագրող Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե մտածում եք, թե այս տեսարանը Գյումրու ինչ-որ ծայրամասային թաղամասում է, ապա սխալվում եք։

Գյումրի գետակն է Աբովյան փողոցի վերջնամասում, կենտրոնական հրապարակից մոտ 1 կմ հեռավարության վրա, բնակելի տների հարևանությամբ։

Ամենուրեք աղբակույտեր են, գետակի հունը մաքրված չէ։ Գետակը կարևոր ֆունկցիա ունի քաղաքի կենտրոնից ջրահեռացման առումով։

Քաղաքային իշխանությունները հավուր պատշաճի ու ժամանակին պետք է հետևեն գետակի մաքրությանը, որպեսզի հորդառատ անձրևների ու ձնհալի պատճառով քաղաքի կենտրոնը նավարկելի չդառնա»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված