Ադրբեջանն ու Իրանը` որպես հարևաններ, կարող են մեծ օգնություն ցուցաբերել իրար, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն AzTV-ին տված հարցազրույցում՝ խոսելով իր երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին։
Իրանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության հնարավորություններ կան. «Ի՞նչ պետք է անեն երկու հարևան և եղբայրական ժողովուրդները։ Մենք կարող ենք միավորվել և համագործակցել մեր երկրների միջև ամուր կապեր կառուցելու համար։ Մենք կարող ենք զարգացնել համալսարանների միջև կապերը, քննարկել առևտրային հարաբերությունները»։
«Մենք երկու կողմից էլ ազգակիցներ ենք։ Փոխադարձ այցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Հետևաբար, մենք պետք է բացենք ճանապարհներ փոխադարձ ճանապարհորդությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց և ստեղծել խաղաղ ու բարգավաճ կյանք երկու երկրների ժողովուրդների համար»,- ասել է Իրանի նախագահը։