Կոտայքում «Mercedes»-ի վարորդը ոչ սթափ վիճակում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. մեքենայում հրդեհ է բռնկվել. shamshyan.com
copy image url

Կոտայքում «Mercedes»-ի վարորդը ոչ սթափ վիճակում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. մեքենայում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Ներքին 3 ժամ առաջ - 13:06 28-04-2025
Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Աբրահամ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հավածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ապա ցանկապատի երկաթե սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և դեպքի վայր են ժանանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, ինչի համար 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: