Ուֆայում բնակվող Դարյա անունով կինը ծեծել է իր շանը, քանի որ շունը թափել էր իր սուրճը, գրում է Lenta-ն։
Կենդանիների իրավունքների պաշտպանները պահանջում են, որ կինը պատասխանատվության ենթարկվի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։
Հարևանները հայտնել են, որ Դարյան պարբերաբար բռնություն է գործադրում ոչ միայն իր ընտանի կենդանու, այլև երեխայի հանդեպ։