Լավ են արել, եթե կարողանում են տալ, թող տան, ինքը մեր երգարվեսում ամեն դեպքում իր տեղն ունի, ճաշակով երգիչ է։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանն՝ անդրադառնալով քաղաքապետարանի կողմից Ֆորշին բնակարան
տրամադրելուն։
Անդրադառնալով ավագանու նիստում հարցի քննարկման ընթացքում բարձրացրած հարցին, թե այսօր սոցիալական բարդ վիճակում գտնվողներ կան, ինչու իրենց բնակարանով չեն ապահովում, Հախվերդյանը պատասխանեց, թե․ «Էդ հարցն ինձ չի հետաքրքրում, եթե ուզում են՝ նրանց էլ տան, թող տան»։
Դիտարկմանը, թե Ֆորշն ակումբներ ունի և պետք է որ բավականաչափ եկամուտ ունենար, լավ վարձատրվեր՝ նա պատասխանեց․ «Դա ինձ չի հետաքրքրում, էդ ո՞վ է հիմա լավ վարձատրվում, տաքսու վարորդնե՞րը, վադապրավոդչի՞կը, ում են լավ վարձատրում։ Ուզում են տան Ֆորշին, լավ է, թող տան»։
Հարցին, թե իսկ ինչու, օրինակ, իրեն չեն տալիս տուն՝ Հախվերդյանը պատասխանեց, որ ինքը տուն ունի, իսկ պետությունն իրեն 30 հազար դրամ թոշակ է տալիս։
Դիտարկմանը, թե արդյոք այդ գումարը բավարար է՝ ասաց՝ ավելորդ հարցեր եք տալիս։