70 մլն դրամ շահած քաղաքացին 2 ամիս հետո 200 հազար դրամ վարկ է վերցրել․ բուքմեյքերները կեղծ շահումներ են տալիս
copy image url

70 մլն դրամ շահած քաղաքացին 2 ամիս հետո 200 հազար դրամ վարկ է վերցրել․ բուքմեյքերները կեղծ շահումներ են տալիս

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:16 04-03-2025
«Կան տեղեկատվություններ, որ գործող ընկերությունները կեղծ անձանց մեծ դրամական շահումներ են տալիս։ Կոնկրետ մի դեպքով 70 մլն դրամական շահում են տվել մի քաղաքացու, ով 1-2 ամիս հետո գնացել, 200 հազար դրամ սպառողական վարկ է վերցրել։ Այսինքն՝ վերլուծելով, մենք հասկանում ենք, որ այս գումարը շահողը այդ գումարի տնօրինողը չի եղել»,- այս մասին այսօր ԱԺ-ում հաայտարել է ՔՊ-ական պաատգամավոր Հայկ Սարգսյանը՝ խաղադրույքներ ընդունող ընկերությունների հարկերը բարձրացնելու նախագծի քննարկմանը։

«Եվ այս քաղաքացուն կեղծ 70 միլիոն շահում տալով, ընկերություններն իրենց շահումն են նվազեցրել, որ տարվա վերջում քիչ շահութահարկ վճարեն»,- նշել է պատգամավորը։