Տիգրան Բարսեղյանը լուրջ վնասվածք է ստացել
copy image url

Տիգրան Բարսեղյանը լուրջ վնասվածք է ստացել

Սպորտ 2 տարի առաջ - 15:39 25-10-2022
Հայաստանի հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը վնասվածք է ստացել։

Nový Čas-ի համաձայն՝ Բարսեղյանը մարզման ժամանակ կոտրել է ոտքը։ Վերականգնման համար տևական ժամանակ կպահանջվի։

Այդպիսով, Տիգրանը բաց կթողնի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի՝ «Փյունիկի» դեմ հանդիպումը, որը կայանալու է հոկտեմբերի 27-ին։

Ըստ ամենայնի՝ նա չի մասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերին կայանալիք ընկերական հանդիպումներին։