Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու, ֆուտբոլի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Մանկուց ի վեր իմ երջանկությունը ֆուտբոլն է եղել, իսկ ֆուտբոլն ինձ համար ամեն ինչ է եղել։ Ես միշտ ժպիտ ունեի դեմքիս, ես միշտ ուրախ էի։ Եվ հիմա ես ամենաերջանիկ մարդն եմ, որովհետև անում եմ այն, ինչ սիրում էի անել մանկուց և սիրում եմ անել նույնիսկ հիմա։
Ես չորս տարի հանդես չեմ եկել իմ ազգային հավաքականի կազմում, բայց երբ հանդես եմ եկել, միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն, քանի որ Հայաստանի նման երկրի համար հանդես գալը, հաղթելը ամեն ինչ էր։
Ակումբում լինելը մի փոքր այլ է, քանի որ դու ունես շատ այլազգի ֆուտբոլիստներ, և բոլորն էլ փորձում են ներկայացնել իրենց երկիրը։ Ես նրանցից մեկն էի, ես նույնն էի անում, և ուրախ եմ, որ ներկայացրել եմ Հայաստանը Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ուկրաինայում, որտեղ էլ որ հանդես եմ եկել»,- մեջբերում է Մխիթարյանին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Armsport