Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը շարունակում է իր «Կրթվելը նորաձև է» շարժումը։ Դրա շրջանակներում նա բանախոսություններ է կարդում մարդկանց համար, որին իր մասնակցությունն է ունենում նաև Նիկոլ Փաշինյանը։ Թե ինչ են այդ շարժման մասնակիցները սովորում Աննա Հակոբյանից, դժվար է ասել:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է Աննա Հակոբյանը սովորեցնել մարդկանց»։
Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ Աննա Հակոբյանից ոչ մի լավ բան չի կարելի սովորել։ «Ոչ մի բան չի կարող սովորեցնել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ նախ Աննա Հակոբյանը պետք է կրթվի։ «Ինքը պետք է կրթվի, հետո մարդկանց բան սովորեցնի, դա դժբախտություն է մեր ազգի համար։ Նիկոլը էդ խելքը չունի, Աննան են թելադրում, տիկնիկի նման խաղացնում»,- ասաց նա։
«Ոչ մի բան չի կարող սովորեցնել, նայում ես դրա ռոժին, էրեխեքն ինչ պիտի սովորեն»,- վրդովված պատասխանեց մեկ այլ անցորդ։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Աննա Հակոբյանը խայտառակում է առաջին տիկնոջ կերպարը։ «Աննա Հակոբյանն իրենից ինչ է ներկայացնում, որ մարդկանց էլ բան սովորեցնի»,- ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում։