Տիգրան Բարսեղյանը կորցրել է տիտղոս նվաճելու հնարավորությունը
copy image url

Տիգրան Բարսեղյանը կորցրել է տիտղոս նվաճելու հնարավորությունը

Սպորտ 2 տարի առաջ - 13:35 09-05-2022
Կայացել է ֆուտբոլի Սլովակիայի Գավաթի խաղարկության եզրափակիչը։ Վճռորոշ խաղում «Տրնավան» լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթել է «Սլովանին»։

Բրատիսլավայի «Սլովանում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Հայ ֆուտբոլիստը հանդիպման մեկնարկում պահեստայինների թվում է եղել, իսկ 10-րդ րոպեին փոխարինման է մտել՝ մասնակցելով խաղի մնացած ժամանակահատվածին։ Հանդիպման 66-րդ րոպեին Բարսեղյանը խախտման համար դեղին քարտ է ստացել։

Ավելի վաղ «Սլովանը» հռչակվել է Սլովակիայի չեմպիոն, իսկ Տիգրանն իր առաջին տիտղոսն է նվաճել նոր թիմի կազմում։