Երևանի քաղաքապետարանը բնակարան է նվիրել ըմբիշ Մալխաս Ամոյանին
copy image url

Երևանի քաղաքապետարանը բնակարան է նվիրել ըմբիշ Մալխաս Ամոյանին

Սպորտ 2 տարի առաջ - 18:34 22-08-2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Մալխաս Ամոյանին, հայտնում է քաղաքապետարանը:

Նախաձեռնությունը Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արման Հարությունյանինն է եղել:

աշվի առնելով Մալխաս Ամոյանի մարզական հաջողություններն ու բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դեռ հունիսին ավագանին բնակարանը նվիրաբերելու որոշում էր կայացրել:

Քաղաքապետը շնորհավորել և մարզական նորանոր հաջողություններ է մաղթել ըմբիշին:

Ամենից շատ դիտված