Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
copy image url

Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Սպորտ 1 տարի առաջ - 21:50 22-04-2023
Զագրեբում ընթանում է Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը:

Հունահռոմեաան ոճի 77 կգ քաշային կարգում փայլուն ելույթներ է ունեցել Մալխաս Ամոյանը:

Հայ ըմբիշը, ով ջախջաիչ հաղթանակներից հետո դուրս է եկել եզրափակիչ, վճռական գոտեմարտում իսկական կռիվ է տվել:

Ամոյանը, ով մինչև գոտեմարտի վերջնամասը սերբ Վիկտոր Նեմեշին զիջում էր 2:4 հաշվով, վերջին վայրկյաններին 4 միավոր է վաստակել և հաղթել 6:4 հաշվով:

Մալխաս Ամոյանը 2-րդ անգամ դարձավ հին աշխարհամասի չեմպիոն: