«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի գավաթը
copy image url

«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի գավաթը

Սպորտ 9 ժամ առաջ - 10:55 27-04-2025
Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում հաղթեց Մադրիդի «Ռեալին»:

Սևիլիայում կայացած Էլ-Կլասիկոն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ «Բարսելոնայի», որոնց գոլերով աչքի ընկան Պեդրին (28-րդ րոպե), Ֆերան Տորեսը (84) և Ժյուլ Կունդեն (116):

Արքայական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն (70) և Աուրելիեն Չուամենին (77):

Երկրորդ լրացուցիչ ավելացված ժամանակում կարմիր քարտ ստացավ փոխարինման դուրս եկած Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը՝ մրցավարի ուղղությամբ առարկա նետելու համար։