Վրաստանի նախագահը ինքնամեկուսացել է Վատիկան այցից հետո
copy image url

Վրաստանի նախագահը ինքնամեկուսացել է Վատիկան այցից հետո

Արտաքին 2 տարի առաջ - 17:13 30-06-2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվելուց հետո։

«Առավելագույն զգուշավորության նպատակներից ելնելով` նախագահը կվերադառնա աշխատանքային միջավայր համապատասխան թեստավորումից հետո»,- հաղորդել են նախագահի աշխատակազմից։

Մամուլի ծառայությունը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է Զուրաբիշվիլին շփվել կորոնավիրուսով հիվանդի հետ։

«Նովոստի-Գրուզիա» գործակալությունը հիշեցնում է, որ վերջերս նախագահն այցելել է Վատիկան։ Պետության ղեկավարի այցը նվիրված է եղել Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին: