Բենեդիկտոս 16-րդ պապին հրաժեշտի առաջին օրը Վատիկան է այցելել 65 հազար մարդ
copy image url

Բենեդիկտոս 16-րդ պապին հրաժեշտի առաջին օրը Վատիկան է այցելել 65 հազար մարդ

Արտաքին 2 տարի առաջ - 12:40 03-01-2023
Մոտ 65 հազար մարդ այցելել է Սուրբ Պետրոսի տաճար՝ հրաժեշտ տալու Հռոմի պատվավոր Բենեդիկտոս 16-րդ պապին, ով մահացել է դեկտեմբերի 31-ին։ Հրաժեշտի արարողության առաջին օրվա տվյալները հայտնել է Վատիկանի ժանդարմերիան։

Վատիկանի իշխանություններն ի սկզբանե ակնկալում էին, որ օրական մոտ 30-40 հազար այցելու կժամանի՝ պապին հրաժեշտ տալու։ Հանգուցյալի մարմինը կաթոլիկ աշխարհի գլխավոր տաճարում կլինի մինչև հինգշաբթի, այդ օրն էլ նախատեսված է հուղարկավորությունը։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Բենեդիկտոս 16-րդը կհուարկավորվի իր նախորդի՝ Հովհաննես Պողոս II-ի (1920-2005) սկզբնական գերեզմանում՝ տաճարի խորանի տակ գտնվող դամբարանում։ Հովհաննես Պողոս II-ի սրբի աստիճանի բարձրացումից հետո նրա աճյունը տեղափոխվել է տաճարի վերին հատված։