Ապրիլի 28-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցիս ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել եմ «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին, գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Խոսել եմ նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։
Անդրադարձել եմ նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը»,-գրել է նա։