Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արգենտինացի իրավաբանների և լրագրողների
copy image url

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արգենտինացի իրավաբանների և լրագրողների

Ներքին 3 ժամ առաջ - 15:32 28-04-2025
Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։

Վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ժառանգությունը, ինչպես նաև ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին։

Իր օրհնությունը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին և երկրների միջև առկա գործակցությանը։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես խոսեց Արգենտինայի հայ համայնքի ազգային-հոգևոր աշխույժ կյանքի և կազմակերպվածության մասին՝ այս առնչությամբ իր գնահատանքը հայտնելով երկրի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների հետ Հայոց Եկեղեցու հարաբերություններին, նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքներին և Հայաստանի առջև ծառացած ծանր մարտահրավերներին:

Հայոց Հովվապետը կարևոր նկատեց բարեկամ երկրների և միազգային հանրության կողմից գործադրվող ջանքերն ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, Բաքվում անազատության մեջ պահվող գերիների ազատ արձակման։

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
11:32 Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ
21:00 Սոնա Մնացականյան․ Նիկոլ Փաշինյանի մահվան շարասյունը
20:35 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մորը թիրախավորել են Աննա Հակոբյանի վերաբերյալ գրառման համար
19:58 Ծնվել է Շուշաննա Թովմասյանի դուստրը. հայտնի է փոքրիկի անունը
09:03 Հայտնի է՝ մահվանից առաջ հաշվին ունեցած վերջին 220.000 դոլարը ում է փոխանցել Հռոմի պապը. Euro News
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
11:52 Պապիկյանը գտնվել է տանը․ մանրամասներ՝ նրա ծառայողական ավտոմեքենայի վթարից
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
21:50 Առանց նախապայմանների հաշտության մասին խոսող գլուխները պետք է հիշեն՝ Թուրքիան պարտք է մեզ 76.5 մլրդ եվրո