Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեի տապալված ձեռքբերումից հետո ակտիվություն է ցուցաբերում տրանսֆերային շուկայում։
Իսպանիայի չեմպիոնը գրեթե ավարտել է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի տրանսֆերը գնելու գործընթացը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ կողմերը մոտ օրերին պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Իսպանական և ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ «արքայական» ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 100 միլիոն եվրոյից ավելի։
Հայտնի է նաև, որ ֆրանսիացին, հանուն «Ռեալ» տեղափոխության, մերժել է ՊՍԺ-ի, «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկները։
Ավարտված մրցաշրջանում Չուամենին, ընդհանուր առմամբ, 50 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 5 գոլի հեղինակ։