Ռեալը և Բարսելոնան կխաղան Սուպերգավաթի կիսաեզրափակչում
copy image url

Ռեալը և Բարսելոնան կխաղան Սուպերգավաթի կիսաեզրափակչում

Սպորտ 3 տարի առաջ - 16:59 23-05-2021

Ռեալը, Բարսելոնան, Ատլետիկոն և Աթլետիկը կմասնակցեն Իսպանիայի Սուպերգավաթի 2022 թվականի խաղարկությանը։

Ատլետիկոն մրցաշարին կմասնակցի որպես Իսպանիայի գործող չեմպիոն, Բարսելոնան՝ որպես երկրի գավաթակիր։ Ռեալը կմասնակցի, քանի որ Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Աթլետիկը՝ որպես Իսպանիայի Գավաթի ֆինալիստ։

Ըստ կանոնակարգի՝ երկրի չեմպիոնը Սուպերգավաթի կիսաեզրափակչում պետք է խաղա Գավաթի ֆինալիստի հետ, իսկ գավաթակիրը՝ այն թիմի հետ, որն առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել։ Հետևաբար, առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն Ռեալն ու Բարսելոնան, իսկ երկրորդում՝ Ատլետիկոն և Աթլետիկը։

Նախատեսվում է, որ Իսպանիայի Սուպերգավաթը կկայանա 2022 թվականի հունվարի առաջին կեսին։

Իսպանիայի Սուպերգավաթի՝ չորս թիմով սխեմային անցնելու որոշումը կայացվել է 2019 թվականի փետրվարին։ Նոր ձևաչափով տիտղոսն արդեն երկու անգամ խաղարկվել է․ 2020-ին այն հաղթել է Ռեալը, իսկ 2021-ին՝ Աթլետիկը։

Ամենից շատ դիտված