Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել:
Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում երրորդ տեղը գրավել է Դավիթ Հովսեփյանը, մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում՝ Արթուր Մալխասյանը:
Նշենք, որ առաջնության առաջին օրը բրոնզե մեդալակիրներ էին դարձել նաև Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ):
Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Կիպրոսում ապրիլի 23-ին և կավարտվի ապրիլի 28-ին: