Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցվել է բազմալեզու պատարագ, որից հետո պապի դագաղը կտեղափոխվի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը։ Այս մասին գրում է BBC-ն։
Պատարագը կղեկավարի Կարդինալների քոլեջի դեկանը՝ Ջովաննի Բատիստա Ռեն, որը կտևի մոտ մեկուկես ժամ։
Արարողությունը սկսվել է առավոտյան ժամը 9-ին՝ տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի։
Հուղարկավորության երթուղին անցնելու է Հռոմի պատմական կենտրոնով, իսկ գործընթացը կուղեկցվի ուղիղ հեռարձակմամբ։