Սա ռազմական խոշոր հանցագործություն է. Բորելը՝ Մարիուպոլի մասին
copy image url

Սա ռազմական խոշոր հանցագործություն է. Բորելը՝ Մարիուպոլի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 23:22 21-03-2022
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Մարիուպոլում տիրող իրավիճակն անվանել է ռազմական խոշոր հանցագործություն: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի՝ մարտի 21-ին, ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից առաջ, հայտնում է Европейская правда-ն:

«Մարիուպոլում տեղի ունեցողը ռազմական մեծ հանցագործություն է, սարսափելի մի բան, որը մենք պետք է կտրականապես դատապարտենք, քաղաքն ամբողջությամբ ավերված է, մարդիկ մահանում են»,- ասել է նա:

Նա նշել է նաև, որ ԵՄ-ն պատրաստ է քննարկել Ռուսաստանի դեմ նավթային ոլորտի պատժամիջոցները: